Հունիսի 25-ին Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի առաջնագծում «հայկական կողմի կրակոցից սպանվել է» Ադրբեջանի բանակի զինծառայող Բաբաև Իլքին Օգթայ օղլուն (Babayev İlkin Oqtay oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական Kanal24.az կայքը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել իր զինծառայողի կորստի մասին:
Ըստ սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի՝ Բաբաևը ծառայում էր Ադրբեջանի բանակի` Աղդամում տեղակայված 161-րդ զորամասում:
Ըստ այլ օգտատերերի՝ Բաբաև Իլքինը ապրում էր Բաքվի Սաբունչու շրջանի Մաշթաղա գյուղաքաղաքում, իսկ ծագումով Ադրբեջանի Լերիկ շրջանից էր: Հուղարկավորվել է Մաշթաղայում:
Նյութի մանրամասները կարդացեք razm.info–ի կայքում