Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետբյուջեից սնվող խնամակալության մարմիններն անհարգալից են դատարանների նկատմամբ

Հունիս 26,2017 13:30

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում
երեկ սպասվում էր տասնամյա աղջնակի հարցաքննություն

Դատարանը նախորդ նիստին որոշել էր անչափահասին դատակոչել, քանի որ երեխայի իրավունքները չեն հարգվել խնամակալության եւ հոգաբարձության տարածքային մարմնի կողմից:

Աղջնակի հայրը՝ Կամո Կարապետյանը, երեխաների հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջով դիմել էր դատարան դեռ անցյալ տարվա աշնանից, սակայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարածքայինը միայն այս տարվա մայիսի 22-ին է տվել իր եզրակացությունը: Մինչ եզրակացությունները տեղ կհասնեին, դատական նիստերը հետաձգվում էին, դատարանի «թեւերը կապված էին»:

Դատավոր Ն.Գրիգորյանը երեկ ստիպված էր դատաքննությունը հետաձգել, քանի որ դատարան չէին ներկայացել, անգամ իրենց չներկայանալու պատճառը չէին հայտնել պետբյուջեից սնվող երկու մարմինները՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եւ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի խնամակալության եւ հոգաբարձության մարմինները:

Դեռ նախորդ նիստին հայցվոր հայրն ասել էր. «Խնդիրը ոչ այնքան անձնական, ընտանեկան տվյալների հրապարակումն է, որքան Խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին կից ստեղծված հանձնաժողովների ամիսներ տեւող քաշքշուկները, եզրակացությունների ձեւական լինելը: Սահմանված է, որ հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել այն անձինք, որոնց վերաբերում է քննարկումը, նրանց օրինական ներկայացուցիչները եւ լիազորված անձինք, սակայն այս դեպքում մոր կողմը չի մասնակցել, ինչի հետեւանքով տուժել եմ ես՝ հայրը: Հանձնաժողովի նիստին ներկա անդամը կարող է ունենալ «Հատուկ կարծիք», որը կցվում է արձանագրությանը եւ համարվում է արձանագրության անբաժանելի մասը: Սակայն հատուկ կարծիք չի եղել»:

Ըստ օրենքի, Երեւանում քաղաքապետի անունից խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին վերապահված լիազորություններն իրականացնում են Երեւանի վարչական շրջանների ղեկավարները: Համոզված եմ, որ վարչական շրջանների ղեկավարները չեն իրազեկվում այս մարմինների՝ դատական գործընթացներում ներգրավվելու, եզրակացությունները ամիսներով պահելու, քաշքշուկների մասին:

Հիշեցնենք, որ Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը 5-9-ը անձ է, որը բավարար է նման գործընթացներին օպերատիվ արձագանքելու համար:

Չեմ կարծում, որ հանձնաժողովների անդամներն իրազեկ չեն իրենց պատասխանատվության մասին, պարզապես, եթե մեկ-երկուսը պատասխանատվություն կրեն դատարան չներկայանալու, իրենց անհարգալից պահվածքի համար, չեմ կարծում՝ կշարունակվի նման գործելաոճը, ինչի արդյունքում տուժողն ավելի շատ իրավազուրկ երեխաններն են. «Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Խնամակալության եւ հոգաբարձության մարմիններն իրենց վրա դրված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով»:

 

Ռ. Մ.

«Առավոտ»

24.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930