Տավուշի մարզպետարանից տեղեկացել ենք, որ սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի բժշկական կենտրոնի պարտքը հունիսի 1-ի դրությամբ կազմում է 27 միլիոն դրամ:
Ապրիլի 21-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հիմք ընդունելով աշխատանքից ազատվելու մասին Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն Արթուր Գաբրիելյանի դիմումը՝ լուծել է նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Մարզպետը հունիսի 13-ին որոշում է ընդունել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու մասին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ