Խորհրդարանում մեկնարկել են 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները: Սահմանված կարգի համաձայն, քննարկմանը ներկա էր եւ ելույթ ունեցավ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքը շատ կարճ էր եւ լակոնիկ: Նա ասաց, որ ծրագրային բյուջետավորման աշխատանքները հետեւողականորեն կատարվում են, ինչը նշանակում է, որ ավելի ուշադրություն է սեւեռվում ոչ թե ծախսված ֆինանսական միջոցների վրա, այլ գրանցված արդյունքներին:
«Ոլորտային քննարկումներում, հենց սրա վրա ենք ուշադրություն դարձնելու»,- ասաց վարչապետը`հույս հայտնելով, որ կատարողականի քննարկումները կլինեն արդյունավետ, պատգամավորներն էլ առաջարկներ կներկայացնեն, որոնք նոր գաղափարներ կհուշեն կառավարությանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ