Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել ջան, Նիկոլը խելոք տղա ա»

Հունիս 25,2017 19:04

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` արձագանքելով ԵԼՔ դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանի կատարած գրառմանը:

Սամվել Ֆարմանյանը մասնավորապես գրել է. «Հրավիրում եմ մամուլի ուշադրությունը իմ շատ հարգելի գործընկեր Լենա Նազարյանի տարածած և Ելքի մյուս հարգարժան գործընկեր Արայիկ Հարությունյանի գրառած պատմության մյուս կողմին։ Մամուլի հետ աշխատանքի տարիներին սովորություն եմ ձեռք բերել «մեկի պատմած – մյուսի գրառած» պատմությունների հետևից գնալ, հասկանալ մյուս կողմին, որ ամբողջական պատկեր ունենամ։

Տասնամյակների փորձով շա՜տ հարգված ավագ ընկեր ունեմ «Սպայկայում», (2012 թ. ընտրություններում, երբ ես մեծամասնականով առաջադրվել էի, իմ ամենաակտիվ աջակիցներից ու քննադատներից մեկն էր) վերցրեցի ու զանգեցի։ Ասում եմ․

– Ձյաձ Ժորա, ո՞նց ա վիճակներդ բերքահավաքի էս պիկ օրերին։ Ոնց որ հարամություն էլ եք հա՞ անում։

– Ոչինչ Սամվել ջան, էսօր գյուղացու համար ամենասպասված մարդիկ մեր ընդունողներն են, փորձում ենք չքնելով ու չհոգնելով բոլորին հասնել։ Յեքքա կոլեկտիվ ենք, կեսս ճանապարհներին ենք, կեսս դաշտերում, հաց ուտելն էլ ենք թարգել (ծիծաղում է)։ Բա էդ ի՞նչ հարամություն ես ասում որ։

– Ասում են Ռուսաստանի քաղաքների շուկաները փակում եք մեր փոքր արտահանողների համար, որ միայն ձեր տարած ապրանքը վաճառվի։ Հենց հիմա ես Մոսկվայում եմ, մեկնում եմ Սեուլ, ստեղի հայերի հետ խոսելուց առաջ ասի քեզ զանգեմ։

– Լու՞րջ ես ասում Սամվել։ Էդ ո՞վ ա ասում։ Էդ ի՞նչ փոքր արտահանող ա, որ բան ու գործ թողած ընկել ենք իր հետևից։ Կամ ինչի՞ համար։ Էդ ասողները թող գան տեսնեն էդ մեծ երկրի, որ հիմա էդտեղ ես, ամեն մի քաղաքի ու մեծ խանութի համար մեր տղերքը ինչ կռիվ են տալիս Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ։ Էդտեղ ես՝ հարցուփորձ արա, իմացի։ Կռիվ են տալիս, որ հենց մեր գյուղացու ապրանքը վաճառվի։ Էդ կատաղած կռվի մեջ էդ ի՞նչ փոքր արտահանող ա, որ եկել էդ մեծ պատերազմի մեջ շուխուր ա դրել։ Էդ ում չի օգնել Սպայկան որ՞։ Սամվել ջան, էդ ո՞վ ա ասում։

– Ձյաձ Ժորա, մեր ընկերներն են, Նիկոլին Փաշինյան գիտե՞ս, իրա կուսակցությունից են, գրագետ ու լավ մարդիկ են։

– Սամվել ջան, Նիկոլը խելոք տղա ա, վեկալ էդ ընկերներիդ բեր ստեղ, բեր թող տենան ամեն օր քանի ընտանիքի տարվա հաց ենք Հայաստան բերում՝ խլելով հարևան պետությունների ախորժակից։ Ես մեր շեֆությանը կասեմ, չնայած ո՞վ ա տենց շեֆություն տեսել, որ բանվորի երկու գործն ա անում իրա հետ։ Բեր բալա ջան, ինչի՞ սխալ իմանան էրեխեքը։ Բեր համով ծիրան էլ կտանք։

– Լավ ձյաձ Ժորա, հարցնեմ կասեմ։ Դուք պինդ կացեք։

Սիրելի Արայիկ և Լենա, ի՞նչ կարծիքի եք համով ծիրան ուտելու ու գիշեր-ցերեկ ճանապարհների ու կամուրջների հետ կռիվ տվողներին մի քիչ «քյոմակ» անելու մասին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Նախորդ ընտրությունների մասին լավ կլինի, որ չխոսեք: Այդպես էլ չեկաք հանդիպելու Ձեր ընտրողների հետ: Հինg տարվա ընթացքում ժամանկ չգտաք հասնդիպելու Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակչության հետ: Չարձագանքեցիք մեր բոլոր հրավերներին: Հիմա Ձեզ ո՞վ պետք է հավատա:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930