Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» չի բացառում, որ 2018թ.-ին փողոցային պայքարի կդիմի. «Նախագահը կուզենա երկարաձգել իր իշխանությունը» (Տեսանյութ)

Հունիս 25,2017 15:58

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կուսակցության համագումարի ընթացքում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչպես է պատկերացնում համագումարի բանաձեւում ամրագրված «թավշյա հեղափոխության» իրականացումը: «Դա սահմանադրական հեղափոխություն է, որը ՀՀ-ում չի եղել: Ժողովրդի ճնշմամբ եւ ակտիվ մասնակցությամբ պետք է իրացվի սահմանադրությունը, քանի որ ընտրական գործընթացներով այդ հարցը չի լուծվում»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Գուցե դա լինի հաջորդ տարվա ապրիլի՞ն, երբ Սերժ Սարգսյանը որոշելու է՝ մնա՞լ իշխանությունում, թե ոչ» հարցին Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Այո, գուցե ուղղված լինի հենց ապրիլին: Նա շատ է փոխվել…Նա ազատամարտիկ է եղել, բայց ի՞նչ է փոխվել նրա մեջ, որ հիմա ընտրակեղծարարության է դիմում: Եթե դարձ չունենա դեպի իր անցյալը եւ այսպես շարունակի, կասկած չունեմ, որ հենվելով կեղծված ընտրությունների վրա՝ այս կամ այն պաշտոնով կուզենա երկարաձգել իր իշխանությունը»:

Հովհաննիսյանի խոսքով՝ ժողովուրդը վերջապես պայքարով պետք է ունենա հանրապետություն, ոչ թե «սերժապետություն» եւ կուսակցապետություն. «Գարնանն իշխանազավթման հերթական փուլն է լինելու, դրանից բխում է քաղաքացիական նոր ալիքի բարձրացման հնարավորությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930