«Հարգանք եմ տածում Սամվել Բաբայանի եւ այն մարտական ընկերների հանդեպ, որոնք կանգնած են եղել ՀՀ-ի եւ Արցախի ձեւավորման ակունքներում, մարտական պայքարում»,-«Ժառանգություն» կուսակցության համագումարի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՕՐՕ դաշինքի առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ այս ընթացքում «Իգլա»-ի գործով ձերբակալված Սամվել Բաբայանի հետ առնչվել է փաստաբանի միջոցով. «Լավ կլիներ, որ ավելի լայն տեղեկություններ տրվեին գործի մասին: Քանի որ դրանք չկան, թվում է, որ եղած տվյալները որոշ չափով արժանահավատ չեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
մէկը պէտք է որ բարիացակամօրէն լուր տայ Սեյրան Օհանյանին թէ հաւանաբար լաւ կը լինի որ գոնէ ինք չխօսի արժանահավատութեան մասին
ի դէպ, անհասկնալի է թէ ոնց այն անձինքը (Րաֆֆի, Վարդան Օ., եւ այլազան այլ ՕՐՕ-րոցայիններ) որոնք հարթակների վրայ իրենց շապիկները պատռեցին դատապարտելով ապրիլ 2016-ի պատերազմի ընթացքին Բանակի վերաբերեալ կառավարական բացթողումները, յանկարծ այդ օրերի Պաշտպանութեան նախարարը կը դասեն երկրի Փրկիչների կարգին…