«Ժառանգություն» կուսակցության այսօրվա համագումարում ՕՐՕ դաշինքի առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաեւ նորընտիր խորհրդարանի գործունեությանը եւ կառավարության ծրագրին:
«Զարմանալի է, որ ֆինանսատնտեսական հանձնաժողովի շուրթերով ասում են, թե առաջիկա տարիներին պայմաններ պետք է ստեղծեն՝ հետագա զարգացման համար: Իսկ վերջին տասը տարում ի՞նչ ենք արել: 2015թ. «Շանթ» զորավարժության արտակարգ դրության համաձայն պետք է գործեին մեր իշխանությունները՝ ռեսուրսների վերաբաշխման սկզբունքով»,-կառավարության ծրագրի շուրջ այսպիսի կարծիք հայտնեց նա:
Սեյրան Օհանյանը շարունակեց. «Առաջարկում եմ, որպեսզի հետընտրական հատվածում քաղաքական եւ հասարակական ուժերի համախմբում լինի, միայն այդպես կարող ենք ԱԺ-ից դուրս ժողովրդի ձայնը հասու դարձնել: Պետք է անպայման ազդել իշխանությունների վրա. վերջին տարիներին պետական կառավարման համակարգում գրեթե բացակայել է ռազմավարական պլանավորումը, գաղափարական աշխատանքը, հաշվետվողականությունը: Կոչ եմ անում հետագայում այնպես աշխատել, որ իշխանավորներին հաշվետվողականության կանչենք: Միայն դա պատասխանատվության կկանչի այն ուժերին, որոնք այսօր գործադիր եւ օրենսդիր իշխանության մեջ են»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ