Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Իշխանությանը պետք է պարտադրել տալ ժողովրդին այդ «զենքը» (Տեսանյութ)

Հունիս 25,2017 12:48

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որի կազմում մեծ դեր է ունեցել «Ժառանգություն» կուսակցությունը,  իր առջեւ դրված խնդիրը ժողովրդի առաջ որոշակիորեն իրականացրել է: Գտել ենք այն մարդկանց, ովքեր օգտվելով իրենց ունակություններից եւ դերակատարումից՝ համարձակություն են ունեցել կանգնել ժողովրդի կողքին ու որոշել երկրում փոփոխություն իրականացնել»,-«Ժառանգություն» կուսակցության այսօրվա համագումարում հայտարարեց ՕՐՕ դաշինքի առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա մի շարք հարցեր բարձրացրեց. «Արդյո՞ք խորհրդարանական ընտրություններն ամրապնդեցին ժողովրդավարությունը ՀՀ-ում, արդյո՞ք օրինականությունը գերիշխեց ընտրությունների նախապատրաստման եւ ընտրությունների փուլում, արդյո՞ք ստեղծեցինք պայմաններ ժողովրդի վիճակը բարելավելու համար: Պատասխանը մեկն է՝ արտահայտված ընտրությունների արդյունքներով, որոնք անվանում եմ հետեւյալ կերպ. մեծահարուստների եւ բացասական հատկանիշներով մարդկանց կողմից պարտադրման եւ ժողովրդի նսեմացման երեւույթ իրականացվեց: Այն գումարները, որոնք բաժանվեցին…իշխանությունն այսօր գտնվում է հայտնի կուսակցությունների ձեռքին: Սա նսեմացրեց մեզ բոլորիս»:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ նոր խորհրդարանի գործունեությունը չի արտահայտելու ժողովրդի կամքը. «Մեր պայքարը պետք է ուղղված լինի պետականության ամրապնդմանը…Ազգ-պետություն կառուցելու գաղափարը պետք է թիկունք լինի ազգ-բանակ գաղափարին: Եթե բանակից պահանջում ենք արդի միջոցներ, ապա տվեք քաղաքացուն տնտեսություն այդ «զենքը»՝ զերծ մենաշնորհներից, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հնարավորություններով: Իշխանությանը պետք է պարտադրել տալ ժողովրդին այդ զենքը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Araqel says:

    Պ. Օհանյան:
    Երբ եք վերջապես ներկայացնելու, թե ինչ միջոցներով է ապրում ձեր ընտանիքը:
    Ու ապրում շաաաաաաաաաատ լավ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930