Գերմանիայի Զուլ քաղաքում մեկնարկել է հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը:
Գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը թիմի կազմում ընդգրկել է վեց հրաձիգի՝ օդամղիչ ատրճանակ. Զավեն Իգիթյան, Բենիկ Խլղաթյան, օդամղիչ հրացան. Նարեկ Ադամյան, Հայկ Բաբայան, Վրեժ Թորոսյան եւ Ալլա Պողոսյան:
Այսօր կրակագիծ դուրս են գալիս Զավեն Իգիթյանն ու Բենիկ Խլղաթյանը:
Մեր հավաքականն աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին փուլն անցկացրել է Լեհաստանի Վրոցլավ քաղաքում, որտեղից էլ մեկնել է մրցավայր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՀՀՖ կայքէջի