Այս խաղը շատ տարածված է Ինդոնեզիայում եւ պատկառելի թվով հանդիսատես է հավաքում: Այրվող գնդակով խաղալ սիրում են հատկապես դպրոցականներն ու երիտասարդները:
Որպես գնդակ ծառայում է քսայուղով ներծծված սովորական կոկոսը: «Գնդակն» այրում են ու սկսում սովորական ֆուտբոլ խաղալ: Հանդիպումը տեւում է մեկ ժամ, այնքան, մինչեւ գնդակը լրիվ այրվում է:
Խաղերը սովորաբար մեկնարկում են երեկոյան: Մթության մեջ «այրվող ֆուտբոլն» ավելի դիտարժան է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ mirfactov-ի