Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՕԿ-ը նշեց միջազգային «Օլիմպիական օրը»

Հունիս 25,2017 00:19

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ավանդության համաձայն այսօր Հյուսիսային պողոտայում նշեց «Օլիմպիական օրը»:

Երեւանցիների եւ մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի առջեւ ցուցադրական ելույթներով հանդես եկան պատանի ըմբիշները, ձյուդոիստները, կարատեիստները, թաեքվանդոիստները, բռնցքամարտիկները, բադմինտոնիստներն ու բռնցքամարտիկները։

ՀԱՕԿ-ը նախագահ Գագիկ Ծառուկյանի  գլխավորությամբ ոչ միայնանում է ամեն մեծ նվաճումների սպորտում Հայաստանի մարզական դրոշը մշտապես բարձր պահելու, այլեւ աճող սերնդին ֆիզիկապես կոփելու, օլիմպիական գաղափարները տարածելու եւ արժանապատիվ հերթափոխ պատրաստելու համար։

«Օլիմպիական օրն» առաջի անգամ նշվել է 1948 թվականի հունիսի 23-ին։ Օրը տոնել են Ուրուգվայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Կանադայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Վենեսուելայում եւ Բելգիայում: Հայաստանը նույնպես միացել է նրանց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930