Մեղրի առողջարանային քաղաքում շարունակում է գրոսմայստեր Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարը:
Այսօր կայացել է չորրորդ տուրը, որի ավարտից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ունեցող այլեւս չկա: Միանգամից վեց շախմատիստ, այդ թվում՝ հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, 3,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նրանց կես միավոր զիջող 7-ից 21-րդ տեղերը բաժանող շախմատիստներից 12-ը նույնպես մեր երկրից են: Նրանց թվում է Հայաստանի կանաց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessfed.am-ի