Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոզա Ծառուկյան. «Չինաստանի շուկան բաց է Հայաստանի մեղրի համար»

Հունիս 24,2017 18:44

«Մուլտի ագրո» գիտաարտադրական կենտրոնի ղեկավար, ՀՀ մեղվաբուծության ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը ամեն տարի  հանդիպում է Տավուշի մարզի մեղվաբույծների հետ: Հունիսի 23-ին տիկին Ծառուկյանը այցելել էր Իջեւան: Տավուշի մարզպետարանի շենքի առաջ Ռ. Ծառուկյանին դիմավորեց Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը:

Մարզպետարանում կայացավ Տավուշի մեղվաբույծների հետ հանդիպում: Ռոզա Ծառուկյանն ասաց, որ Չինաստանի կառավարությունը թույլատրել է, այդ երկրի շուկան բաց է հայկական մեղրի համար , սակայն պետք է Չինաստանից գործընկեր լինի, ոըը կզբաղվի Հայաստանի մեղրը Չինաստան արտահանելով: Նա ասաց, որ Չինաստանում ՀՀ դեսպանատունը պետք է աջակցի այդ գործին, տեղեկատվություն տրամադրելով Հայաստանի մեղրի որակի եւ գնի մասին:

Ռ. Ծառուկյանը հայտնեց, որ Հայաստանի արտգործնախարարությունում Չինաստանից ստացվել է 37 էջանոց նամակ, որը հավաստում է հայկական մեղրի համար չինական շուկայի բաց լինելու մասին: Այս տարվա մարտի 23-ին 4 հոգանոց չինական փորձագիտական հանձնաժողով է եղել «Մուլտի ագրո» գիտաարտադրական կենտրոնում:

Ռ. Ծառուկյանը հայտնեց, որ Արաբական միացյալ էմիրություններում մեծ է Հայաստանի մեղրի պահանջարկը:

52 տարի մեղվաբուծությամբ զբաղվող Ռ. Ծառուկյանը Տավուշի մեղվաբույծներին մեղուների դեղորայք էր բերել, որը հնարավորություն է տալիս էկոլոգիապես մաքուր մեղր արտադրել: Նա ասաց, որ այդ դեղը ինքը հանձնում է սահմանամերձ մարզերի՝ Տավուշի եւ Սյունիքի մեղվաբույծներին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930