ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել և նոր տեղեկություններ հայտնել ավտովթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին: Նա մասնավորապես գրել է. «Այսօրվա ավտովթարի հետ կապված՝ որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին, բացի մեկ զինծառայողից, բոլորը գտնվում են Մուրացանի հոսպիտալում»։