Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ինձ ահազանգել են Կրասնոդարից. Արայիկ Հարությունյան

Հունիս 24,2017 16:36

ԵԼՔ դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «Այսօր ինձ ահազանգել են Կրասնոդարից: Հիշում եք չէ՞, որ երեկ «Սպայկա» ընկերությանը, որը ձգտում է մենաշնորհային դառնալ գյուղատնտեսության ոլորտում, ավելի քան 160 հեկտար հող նվիրաբերեցին Երևան քաղաքում համայքնապատկան հողերից:

Վերջին օրերին էդ ընկերությունն, օգտագործելով իր մեծ հնարավորությունները, «փակել» է Կարսնոդարի ամենամեծ` «Ռոզա վետռով» մեծածախ շուկան մնացած բոլոր ծիրան արտահանողների համար: Հայաստանից ծիրան արտաահնողները գալիս են այդ շուկա, այնտեղ հայտնում են, որ «Սպայկայից» են միայն ծիրան ընդունելու:

Վարորդներին տեղում հայտնել են, որ «Սպայկան» մեծ գումար է վճարել տնօրինությանը նման մենաշնորհ ստանալու համար: Հիմա ոմանք կարող են ասել` շուկայական հարաբերություններ են, օրենք չեն խախտում, իտդ, իտպ, բայց իմ ասածն այն է, որ երեկվա որոշմամբ մենք ավելի ենք սահմանափակում մանր ու միջին ձեռնարկատերերին գյուղմթերք արտահանելիս` «Սպայկաներին» տալով լրացուցիչ հնարավորություններ մենաշնորհային դիրքեր ստանալու համար:
Արդյունքում` ստեղի արտահանողները` փոքր ու միջին հապաղելու են արտահանման հարցում, ծիրանն էլ շուտ փչացող ապրանք է, գյուղացին ստիպված «Սպայկային» էժան կտա: Էս հարցին պետք է շտապ լուծում տալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930