Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության օրհներգի իր տարբերակները: Ներկայիս օրհներգի երաժշտության փոփոխության կարիքը բանաստեղծը չի տեսնում: Նա նույն երաժշտության հիման վրա գրել է 3 տնից բաղկացած «Համայն աշխարհի յուրայիներին» անվանումով օրհներգ, որտեղ հայը գրել է մեծատառերով՝ պատճառաբանելով, որ
«Հայաստանը իր գիտությամբ
ողջ աշխարհը պիտ տիրի,
Ու ՀԱՅ-ը իր գաղափարով
Առաջինը պիտ լինի:
ՀԱՅ-ոց լեզուն ողջ աշխարհում
Պիտի պաշտեն բոլորը,
Ու պիտի գա երկրագնդի
Դրախտային վառ օրը…»:
ՀԱՅ ասածը՝ օրհներգի մեջ, բանաստեղծը ի նկատի ունի ոչ միայն հայերին, այլ նաեւ այն մարդկանց, որոնք խաղաղասեր են, ունեն օրինական վարքագիծ եւ բացառում են պատերազմները. «Թող լինի ճապոնացի, գերմանացի, չինացի, ով որ ընդունում ա խաղաղություն նա է իմ ասած ՀԱՅ-ը»:
Բանաստեղծին դուր չի գալիս ներկայիս հիմնի հետեւյալ տողերը՝ «Յուր որդիքդ արդ կանչում են: Ազատ, անկախ Հայաստան». «Լոկ այդ երկու տողի համար, թե չէ Միքայել Նալբանդյանը՝ հեղափոխական մեծ դեմոկրատ, շատ լավ է գրել, իր ժամանակին համապատասխան, բայց այսօրվա աշխարհաքաղաքական իրադրությունը այնպիսին է, որ մեր օրհներգը ժամանակի հետ չի համապատասխանում:
Բանաստեղծի առաջարկած մեկ այլ տարբերակում էլ օրհներգը անվանվում է՝ «Ժպտա Հայաստան, ժպտա», որը նա գրել է դեռեւս 1983 թվականին:
«Ժամանակն է անցել քո ստեղծված օրվանից,
Պսակել են քեզ բյուրավոր խինդ ու թախիծ,
Տառապանք մոլեգին, պատերազմ ու զրկանք,
Արյունոտ, քարքարոտ ճանապարհ ու տանջանք…»:
«Ես դեմ եմ երաժշտությունը փոխելուն, քանի որ այն շատ պարզ, հասարակ երաժշտություն է եւ մանկապարտեզի սաներին էլ հասանելի, իսկ մեր օրհներգը մանկապարտեզի երեխան էլ, որ սովորի, վատ չի լինի»,-ասաց բանաստեղծը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Աշխարհի այս օրերի կացությունը Նալբանդյանի ժամանակներից ավելի կոշտ ու կոպիտ ու արյունալի է. օրհներգը ունի քաղաքական գաղափարական հայացքներ . նա գալիս է մեր ժողովրդի պատմությունից այն երգել են միլիոնավոր հայեր եվ դեռ երգելու են . այն դաստիարակել է սերունդներ այն պաշտելի օրհներգ է. այն տասը միլիոն հայերին իրար է միացնում .հարգելի բանաստեղծ եթե մօրդ սիրում ես այդպիսի առաջարկներ միտուր . հավատա մարմինս փշաքաղվեց..
Սա ոչ այլ ինչ է, քան գերմանացիների 1945 թ. մերժված օրհներգի հայկական տնազը.
Deutschland, Deutschland über alles,…..Германия, Германия превыше всего,
über alles in der Welt……………………….Превыше всего в мире,
Հայաստանը իր գիտությամբ ողջ աշխարհը պիտ տիրի…. ?????????
.
Հարգելի բանաստեղծ, հասկանում եմ, որ Ձեր գերհամարձակ լավատեսության հիմքը վերջին տասնամյակների մեր երկրի՝ մարդկության պատմության մեջ մինչ այդ չգրանցված թռիչքաձև առաջընթացն է՝ բացարձակապես բոլոր առումներով, սակայն Ձեր ոգեշնչման գլխավոր աղբյուրը անշուշտ այն է, որ մինչ օրս բոլոր Նոբելյան մրցանակակիրները բացառապես հայեր են, միայն թե նրանց անուն-ազգանուններն են անճանաչելիորեն փոխված, որ էդ հարիֆ մասոնները գլխի չընկնեն:
Բայց մի դիտողություն, այնուամենայնիվ, պիտի անեմ. մեր այսօրվա դրախտային պայմանների ճարտարապետ-երախտավորներից գոնե մեկի անունը չեք անմահացրել, սիրուն չի… 🙂