Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գործող ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնության շրջանակում Ադրբեջանը նորագույն ռազմական տեխնիկա է ստացել: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Հաղորդվում է, որ Բաքվի նավահանգիստ հասած ժամանակակից սպառազինությունն առաջիկայում կուղարկվի ճակատամերձ գոտի:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ սպառազինությունը կուժեղացնի Ադրբեջանի զինված ուժերի առաջնագծի ստորաբաժանումների հնարավորությունները՝ զրահապատ տեխնիկա, դանդաղ արագություն ունեցող օդային թիրախներ, կենդանի ուժ այլ օբյեկտներ խոցելու ուղղությամբ:
Նշվում է, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումը կշարունակվի:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ