Ջրաշենի բնակիչներից տեղեկացանք, որ ծիրանը 400 դրամով գնել առաջարկող կազմակերպությունը գինը չի բարձրացրել: Ընդամենը գյուղացիներն են ստիպված եղել տեղի տալ, որովհետեւ բերքը հասնում է ժամ առ ժամ եւ չիրացնելու դեպքում մեծ այգիներ ունեցող գյուղացիները կարող էին շատ ավելի մեծ կորուստներ ունենալ:
Այնպես որ, այժմ սկսել են բերքահավաքը: Մի մասը դա կվաճառի 600 դրամով, մյուս մասը, որի հետ պայման կապած ընկերությունը փոշմանել է, ստիպված կլինի բերքը վաճառել 400 դրամով:
Հիշեցնենք, որ Ջրաշենում գյուղացիները փակել էին ճանապարհները` «գերեվարելով» մթերող ընկերությունների ֆուրերը, քանի որ ծիրանի դիմաց նրանց առաջարկվում էր 400 դրամ` 600 դրամի փոխարեն: Մինչ այդ էլ ընկերությունները գյուղացուց ծիրանը գնել էին 800 դրամով:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում