Հունիսի 23-ի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Մխիթար Գոշի 5-րդ հասցեում բնակվող 18-ամյա աղջիկը ցած է ընկել 2-դ հարկի իրենց բնակարանից: Ժամը 23-ի սահմաններում ողնաշարի կոտրվածքով 12-րդ դասարանի երեխան տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն. «Բաժանմունքում պառկած է սրունքի կոտրվածքով, ողնաշարի գոտկային հատվածի ողերի կոտրվածքով:
Վիճակը կայուն է: Աղջկա կյանքին վտանգ չի սպառնում»,- մեզ հետ զրույցում ասաց Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը:
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է հետաքննություն:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ