Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2018-ի տանջող ուրվականը. «Ազգ»

Հունիս 24,2017 11:08

Իսկ թե ո՞ւմ ծրագիրն է ներկայացնում վարչապետը մոտակա հինգ տարվա համար, նա՞, թե մի այլ վարչապետ է իրականացնելու դա 2018-ից հետո` այս հարցերը հենց տեղում վերջնականապես պարզվեցին կարկառուն ՀՀԿ-ականների օգնությամբ` դա կարեւոր չէ, սա ՀՀԿ-ի ծրագիրն է, Սերժ Սարգսյանի ուղերձի հիմքով եւ գլխավորությամբ, ՀՅԴ-ն էլ գումարում էր նաեւ իր ծրագրային մոտեցումները, ու երկուսը միաբերան պնդում էին, թե այս դեպքում կարեւոր չէ, թե ով է վարչապետը:

Խոստովանենք, եթե որեւէ մեկն իմանա, որ վեց ամիս հետո վարչապետ չի լինելու, հազիվ թե աշխատելու ցանկություն ունենա: Համենայնդեպս` Կարեն Կարապետյանը պնդում էր, որ ինքն աշխատելու ցանկություն ունի, անգամ թեսթի բարդացող հարցերին, թե գործող նախագահին հետագայում վարչապետ աշխատել համոզողների մեջ ինքը կա, թե՞ չկա` Կարապետյանը պատասխանեց, թե ինքը համոզողների մեջ չէ: Ներկա իշխանության ներքին բարքերն իմացողները կպնդեն, որ արդեն համարձակություն է այդպիսի բան թեկուզ կես բերան ասելը:

Մեր կարծիքով` վարչապետը ավելի կոշտ հակադրվելու պահը բաց թողեց. դե, եթե ինքը չի աշխատելու` ի՞նչ ունի կորցնելու, հակառակը, նա կկարողանար այդպես իր վարկն ամրապնդել, իսկ «Ելքը», ինչ նպատակ էլ, որ հետապնդեր իր սեւեռուն հարցերով, ակամա կնպաստեր Կարեն Կարապետյանի քարտի արժեւորմանը: Չնայած` հուլիսի 6-ին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստին Կարապետյանը դեռ շանս ունի` այդ արտահերթ նիստում նախորդ տարվա բյուջեի կատարողականն է քննարկվելու, իսկ դա հիանալի առիթ կարող է դառնալ բաց թողնվածը լրացնելու: Չնայած` Կարապետյանը հազիվ թե դա անի` նայելով մեր տնտեսության դե ֆակտո կարծրացած քվոտավորմանը եւ իրերի վիճակը խոսքերից այն կողմ փոխելու անհնարինությանը, սա պետք է ենթադրել:

Որ իշխանության ներսում սրվում է պայքարը` 2018 թվականին ընդառաջ, սա հստակ երեւաց հենց խորհրդարանում: Իհարկե, ցավալի է, որ մի ժամանակում, երբ սահմանին չորս զոհ ունեցանք, համանախագահների այցը զուգորդվեց ադրբեջանական նկրտումների նոր առարկայացման հետ, անգամ այդ պարագան չզբաղեցրեց մեր պատգամավորների միտքը քաղաքական բաղադրիչով` ընդդեմ ներիշխանական ինտրիգայնության, պատգամավորներից ոչ մեկը կառավարության հնգամյա ծրագիրը քննարկող նիստի սկզբում գոնե մի գնահատական չհնչեցրեց ոչ սահմանի իրավիճակի, ոչ դրա վերաբերյալ քննարկման պահանջով:

Մինչդեռ`թե ո՞վ է լինելու վարչապետը, արդյոք Սերժ Սարգսյանը իշխանության է մնում որպես վարչապետ` սա բացահայտ, թաքնված կամ միջնորդավորված բոլոր պատգամավորներին էր հետաքրքրում:

Ահա սա է մեր քաղաքական դասի էությունը, ու որ ասում էինք` քաղաքական բաղադրիչի պարունակություն, հենց դա էլ նկատի ունեինք:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. NAIRI URATATSHI says:

    Այ քեզ մի նոր ,,Խաթաբալա,,: Առայժմ փեսացուին ցույց են տալիս սաղին ու սիրուն, խելացի
    հարցնացուին, որպեսզի վաղը սաղացնեն տգեղին ու տգետին: Այ քեզ խայտառակություն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930