ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի: Ցիկլոնային գործունեությունը գրեթե վերանում է` իր տեղը զիջելով Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներին:
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում հունիսի 24-28-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 27-28-ին հովտային շրջաններում հասնելով +35…+36 աստիճանի»: