«Հայաստանի էլեկտրական ցանցերում» անարդյունավետ կառավարման, կոռուպցիայի և էլեկտրաէներգիայի բարձր գների դեմ փողոց դուրս եկած քաղաքացիները 2015 թվականի հունիսի 23-ին փակեցին Բաղրամյան պողոտան՝ փակ պահելով այն շուրջ 2 շաբաթ՝ ի հեճուկս ոստիկանության կիրառած ջրանետի ու ապօրինի ձերբակալությունների:
Արդյունքում, ռուսական պետական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» կորպորացիան ստիպված եղավ ՀԷՑ-ը վաճառել «Տաշիր գրուպ» ընկերությանը։ Ու թեև ՀԷՑ-ում խնդիրները դեռևս շատ են, իսկ էլեկտրաէներգիայի գները բարձր, սակայն դրանից հետո առաջին անգամ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեց և 2 տարվա ընթացքում անգամ մարվեցին ՀԷՑ-ի կուտակած պարտքերը:
Տեսանյութում ներկայացված է թե երկու տարի առաջվա դեպքերի արդյունքները, և թե Հայաստանում ռուսական պետական կորպորացիաներից տուժող այլ ոլորտները:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»