Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար. «168 ժամ»

Հունիս 24,2017 10:08

«Կարծում եմ, որ պարտավորությունների ցանկը կհստակեցվի, երբ պաշտոնապես կսկսվի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը, որն անհրաժեշտ փուլ է մինչև վիզաների ազատականացման անցումը։ Մինչ այս ո՛չ Հայաստանը, ո՛չ Եվրամիությունը դրան պատրաստ չէին։ Եվ ընդհանրապես, կարծում եմ՝ Արևելյան գործընկերության երկրների հետ ԵՄ-ն քայլ առ քայլ էր գնում այդ ուղղությամբ։

Ինչպես գիտեք, սկզբից Մոլդովայի հետ այդ հարցը լուծվեց, հետո՝ Վրաստանի, ապա՝ Ուկրաինայի։ Այնպես որ, նախկինում Հայաստանի դեպքում այս երկխոսությունը սկսելու հարցը դեռ չէր հասունացել»,- ասել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ խոսելով ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցի մասին։

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ այս գործընթացում կարևոր համարվող պարտավորություններն առաջին հերթին՝ վերաբերում են ընտանեկան բռնության կանխարգելման և հակախտրականության օրենսդրական կարգավորումներին, նաև հնարավոր է, որ կարևոր լինեն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության հետ կապված որոշ օրենսդրական փոփոխություններ. «Գործընթացը սկսվելուց հետո առնվազն 1 տարի կպահանջվի վիզաների ազատականացման համար, սակայն կարող է ավելի երկար տևել, եթե համապատասխան պարտավորությունների կատարումը հետաձգվի։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930