Քաղաքական եւ հասարակական գործիչների բառապաշարում հաճախ է հանդիպում արդարություն բառը: Բայց դա, ինչպես հայտնի է, չափազանց հարաբերական կատեգորիա է: Իմ մեքենան միջին կարգի «Սուզուկի» է, հարեւանիս մեքենան, ենթադրենք, «S» կարգի «Մերսեդես» է: Համարելով, որ ես իմ հարեւանից ավելի լավ, ավելի տաղանդավոր, ավելի աշխատասեր մարդ եմ, ես կարող եմ դա անարդար համարել: (Կոնկրետ ինձ դա չի վերաբերում, ես նման հարցերով չեմ հետաքրքրվում, որովհետեւ կարծում եմ, որ որեւէ մեկի հետ համեմատվելն ու «մրցելը» ժամանակի եւ նյարդերի զուր կորուստ է): Ճիշտ նույն ձեւով «07»-ի տերը կարող է մտածել իմ մասին:
Եթե որեւէ մեկը տառապում է անարդարության զգացումից, ապա նրա հոգեկան վիճակը ծանր է՝ նա չի կարող անընդհատ չմտածել դրա մասին, չի կարող աշխատանքի վայրում լիովին դրսեւորել իր ունակությունները, տուն վերադառնալիս չի վայելում ընտանիքի ջերմությունը, ընդհանրապես հաճույք չի ստանում կյանքից: Նա կարող է բողոքել խոհանոցում, ֆեյսբուքում կամ հանրահավաքում, բայց դրանից աշխարհն ավելի արդար չի դառնա: Որովհետեւ շուկայական հարաբերությունների պայմաններում անխուսափելի է, որ մեկն ունենա «Մերսեդես», մյուսը՝ «Սուզուկի», իսկ երրորդը՝ «07»: (Ասելով «շուկայական հարաբերություններ»՝ նկատի ունեմ նաեւ 70-80-ականների Սովետը, որի ժամանակ հարաբերությունները նույնպես շուկայական էին, բայց դրանք թեթեւակի քողարկված էին «համաժողովրդական սեփականության» մասին խոսակցությունների մշուշով):
Խնդիրը, հետեւաբար, արդարության մեջ չէ, որովհետեւ այդ իմաստով «արդարություն» երբեք չի հաստատվի: Երբ ես իջնում եմ Ազատության պողոտայի աջ կողմով եւ տեսնում եմ հայտնի դղյակները (որոնք, ի դեպ, ամեն տարի ավելանում են), ես չեմ մտածում արդարության մասին: Ես շատ ավելի վատ բան եմ մտածում. ենթադրում եմ, որ դրանց տերերը, հավանաբար, կատարել են ինչ-որ հանցագործություն, եթե նման տներ ունեն:
Բայց ոչ մեկս դեմ չի լինի, չէ՞, եթե Հենրիկ Մխիթարյանն այդպիսի դղյակ ունենա: Ինչո՞ւ: Որովհետեւ նրա աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» հայտնի է, «սպիտակ» է, հարկվում է ըստ օրենքի: Եվ եթե Մոնումենտի դղյակների տերերն ինձ ցույց տան փաստաթղթեր, թե ինչպես է իրենց, ասենք, 100 հազար «սպիտակ» դոլարը դարձել 1 միլիոն դոլար, իսկ մեկ միլիոնը դարձել 4 (դարձյալ «սպիտակ»), ապա այդ մարդկանց նկատմամբ էլ ես ոչ մի կասկած չեմ ունենա:
Խնդիրը, հետեւաբար, արդարությունը չէ, այլ թափանցիկությունը, հաշվետվողականությունը եւ, ի վերջո, օրինականությունը: Ես կարող եմ ցույց տալ բանկային փաստաթղթեր, թե երբ եմ ապառիկով ձեռք բերել իմ «Սուզուկին», որքան եմ ամեն ամիս մուծել, եւ երբ եմ վարկս փակել, քանի որ բանկային համակարգը, բարեբախտաբար, «սպիտակ» է: «Մերսեդեսի» տերը դա պետք է անի ինձնից շուտ, որովհետեւ նա ավելի մեծ կասկածի տակ է: «07»-ի տերը դա պիտի անի ինձնից ուշ, բայց նույնպես պիտի անի, որովհետեւ Հայաստանում, ցավոք, կան մարդիկ, որոնք անգամ երթուղայինի փող չունեն:
Կարծում եմ՝ եկամուտների, ծախսերի եւ գույքի հայտարարագրումը պետք է լինի պետության ամենաառաջին քայլը: Եվ այն պետք է լինի համատարած:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Խնդիրը, հարգելի Արամ, այնուամենայնիվ, արդարությունն է, այդ թվում՝ թափանցիկությունը, հաշվետվողականությունը եւ, ի վերջո, օրինականությունը:
Երբ Դուք մտածում եք Ձեր միջին կարգի «Սուզուկիի» և հարեւանի, «S» դասի «Մերսեդեսի» մասին, այդտեղ արդեն խնդիր կա: Իհարկե, խոսքը չի գնում այդ տարբերությունների վրա սևեռվելուն, բարդույթավորվելուն և ի վերջո՝ ինքնա- և այլա-բզկտումներին, այլ առողջ հասարակությանը բնորոշ բաց վերահսկողությամբ ինքնակարգավորումներին:
Երբ խոսում եք Հենրիկ Մխիթարյանի մասին, որը մեր վերջին դառը տասը տարինիներ թերևս միակ պարծանքն ու մխիթարությունն է դարձել, արժանիքներն ընդգծելով կարծեք թե շրջանցում եք, արդարության պահը, մինչդեռ իր վաստակած միջոցներն ու արդարությունը ինձ համար համարժեքության և ներդաշնակության ուսանելի օրինականեր են: Ամեն անգամ, երբ դիտում եմ այս սիրողական տեսանյութը, սիրտս, անկեղծ եմ ասում՝ հպարտությամբ է լցվում:
https://www.youtube.com/watch?v=FKpBuH_cQ2E
O~o, Mkhitarian, Henrikh Mkhitarian, he’s our midfield, Armenian…
Օ՜ օ, Մխիթար_իան, Հենրիկ Մխիթար_իան, նա մեր կիսապաշտպանն է՝ հայ…
/Սթինգի հայտնի Englishman In New York երգի նմանակմամբ
https://www.youtube.com/watch?v=d27gTrPPAyk /
Հիմա առաջարկում եմ համեմատություն կատարենլ մեր բազմատաղանդ ու համեստ, աշխատասեր ու ազնիվ երիտասարդի և ՀՖՖ բազմամյա նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Հայաստանում ֆուտբոլը մշտապես խեղդած, ես կասեի՝ խեղած վիճակում պահելու բացառիկ հմտության տեր անձնավորության միջև:
Ինձ կներեք՝ այս պահին ես չեմ կարող, քանի որ աշխատում եմ համեմատության եզրերի փնտրտուքի վրա, որ գտնեմ՝ կասեմ…
Պետք է ճշտել, թե ինչու՞ են այդքան մեծ գումարներ նվիրաբերում պաշտոնյաների կանանց, միգուցե ինտիմ ծառայությունների դիմա՞ց:
Հարստութիւնը՝ որպէս յանցագործութեան կանխավարկած…
Սա ել անարդարութիւն է, օրինաւոր ուղիներով հարստացած անձերի նկատմամբ:
Անշուշտ թէ կան մարդիկ որոնք անօրէնութեան միջոցաւ են իրեց հարստութիւնը կուտակել: Սակայն կան նաեւ անձեր որոնք օրինաւոր ճարպիկութեամբ, յատուկ հմտութիւններով, կամ ել պարզապէս բախտով կը հասնին նիւթական յաջողութեան:
Հանրութեան քանի՞ տոկոսը կը կատարէ այդ զանազանութիւնը:
Փող ունենալը ինքնին վատ բան չէ, յանցանք չէ, ամօթ չէ, մեղք եւ մեղաւորութիւն չէ: Իսկ նախանձը բարոյական կամ գաղափարական յղացքների ետին ծպտելը կրնայ խաբել միայն այդ մօտեցումով իր անհատական անկարողութիւնը, ձախողութիւնը ծածկել/արդարացնել փորձող անձին: Ոմանք փաստօրէն պատրաստ են մինչեւ իսկ արիւն թափելու, այս կեղծիքի հիման վրայ…
Եկէք մի այլ իրականութիւն պարզաբանենք, որու մասին ոչ ոք կ’անդրադառնայ երբ կը խօսինք Հայաստանի խնդիրների մասին՝ Հայաստան/Արցախում, ժողովուրդը իր ունեցած փողը մատակարարել չի գիտեր: Ձեռքը անցածը – կամ թանկ տոկոսներով փոխ առածը – արագօրէն եւ յաճախ անիմաստօրէն կը ծախսէ, կը վատնէ՝ առանց տնտեսական առաջնահերթութիւններ ունենալու, եւ մանաւանդ առանց մտածելու ապագայի մասին:
Հարուստների – կամ միայն ունեւորների – պարագային, չափանիշը շատ պարզ է՝ անոնք իրենց ունեցածի մի մասը տրամադրո՞ւմ են Ազգին, Հայրենիքին, թէ ոչ: Այս կամ այն կերպով օգնո՞ւմ են նուազ ունեցողներին (ոչ անպայման նուէր տալով, այլ օրինակի համար՝ գործ ստեղծելով): Ան որ անում է այդպէս, հալա՛լ լինի իր ունեցածը, Աստուած աւելի՛ն թող շնորհէ իրեն, թող ինքն ու իր ընտանիքը բարով վայելեն իրենց հարստութիւնը, իսկ մնացեալս՝ հպարտանանք որ հայերուն մէջ ալ կան հարուստներ:
Արդարությունը մարդկանց, ազգերի հավասարության մեջ չի, մարդկանց ու ազգերի մեջ անպայման պետք է լինի խորը աստիճանավորում՝ կան ավելի բարձր ազնվական մարդիկ ու ազգեր ու կան ավելի ցածր մակարդակի մարդիկ ու ազգեր, մարդն ու ազգը ինչքան բարձր են, այնքան նույն արարքի համար՝ իրենց մակարդակին համապատասխան ավելի դաժան են պատժվում, քան ոչ ազնվականները, արդարությունը դրա մեջ է, դրա համար մարդն ու ազգը ինչքան բարձր են, այնքան պարտավոր են լինել ուժեղ ու հարուստ, կարճ ասած, Տիգրան Մանսուրյանը կարող է աղքատ ու թույլ լինել անձնապես, բայց իր կես խոսքը պետք է հերիք լինի, որ աշխարհի հայ մեծահարուստները անհապաղ ցանկացած գումարներ տրամադրեն նրա ցանկացած նպատակին, իսկ հայ ուժեղները իրենց հերթին ճանապարհ հարթեն այդ նպատակներն իրականացնելու համար: Արդարությունը առանց փողի ու ուժի էշություն է ու միայն հեքիաթներում է լինում:
որպէս սկզբունք համոզիչ պատճառաբանութիւններ են -օրական կարելի է 100 նման խորհրդածութիւններ գրել և իրաւունք ունենալ – մտային մարզանք է և կարդալն ալ հաճելի ,
à quoi bon ? պիտի ըսէր բարեկամս jean Jacques A.. կամ ԻՄՄաստը ՞,,,