Երեւանյան գետնանցումներից շատերը քարուքանդ են, կոտրատված աստիճաններով եւ համարյա անանցանելի` տհաճ հոտերի ու լուսավորության բացակայության պատճառով: Գետնանցումներից որոշները, սակայն, նոր դիմագիծ են ձեռք բերել սթրիթ արթի ներկայացուցիչների շնորհիվ: Որոշ գետնանցումներում ապրիլյան պատերազմի մասնակից տղաների դիմանկարներն են, իսկ ամենաշատ աղմուկ հանած աշխատանքներից մեկը Կենտրոնի գետնանցումներից մեկում ինքնասպան զինվորի տրաֆարետային պատկերն էր, որը հետագայում ծածկվեց մուգ գույնի ներկով:
Լուսանկարում պատկերված Չարենցի փողոցի այս գետնանցումում, բացի հետաքրքիր գրաֆիտիից, նաեւ նման մակագրություն կա` «նայեք եւ նախանձեք մեզ»: Չգիտենք, թե ինչ են նկատի ունեցել գրառման հեղինակները, բայց որ գետնանցումներից շատերը բնավ նախանձելի վիճակում չեն՝ փաստ է: Ի դեպ, վերջերս հայտնի նկարիչներից մեկը գետնանցումներից մեկում արված անսովոր գրաֆիտիի լուսանկարի տակ ֆեյսբուքում գրել էր. «Առանց այն էլ մեր գետնանցումները վախենալու են»:
Լուսանկարը` Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ օրաթերթ»
23.06.2017