Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղքատության մակարդակը Հայաստանում՝ 29.8%

Հունիս 24,2017 14:45
axqat

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում ներկայացնելով առաջիկա հինգ տարիների կառավարության ծրագիրը՝ նշեց, որ նախատեսվում է աղքատության կրճատման ապահովում՝ այն իջեցնելով 12 տոկոսով:

«Առավոտ»-ը ուսումնասիրել է նախորդ տարիներին Հայաստանում աղքատության մակարդակը: Եվ այսպես, ըստ տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության, 2004 թվականին ոչ աղքատ բնակչության մակարդակը 46.5 տոկոս է եղել, աղքատ բնակչությանը՝ 53.5 տոկոս, որից շատ աղքատ՝ 32.6 տոկոս և ծայրահեղ աղքատ՝ 4.4 տոկոս:

2010 թվականին ոչ աղքատ բնակչության մակարդակը 64.2 տոկոս է եղել, աղքատ բնակչությանը՝ 35.8 տոկոս, որից շատ աղքատ՝ 21.3 տոկոս և ծայրահեղ աղքատ՝ 3.0 տոկոս:

Իսկ 2015 թվականին՝ ոչ աղքատ բնակչության մակարդակը կազմել է 70.2 տոկոս, աղքատ բնակչությանը՝ 29.8 տոկոս, որից շատ աղքատ՝ 10.4 տոկոսը և ծայրահեղ աղքատ՝ 2.0 տոկոսը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ օրաթերթ»

23.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930