Aravot.am-ը իր ընթերցողից հետաքրքրվել էր, թե ինչպես է վերաբերվում ազդարարի ինստիտուտին, որը նախատեսված է «Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի» մասին նոր օրենքի շրջանակում:
Հարցման մասնակիցները ունեին պատասխանի չորս տարբերակ՝ «շատ վատ, քանի որ ազդարարը դա «գործ տվողն է», հայեցի չէ», «շատ լավ, վերջապես մարդիկ կկարողանան ազատորեն պատռել կոռուպցիոներների դիմակները», «չեմ հավատում, որ որեւէ բան կփոխվի», «մինչեւ ռեժիմի վերջը չտան, ոչ մի ազդարար չի փրկի»:
Հարցման մասնակիցների միայն 6 տոկոսն է կարծում, որ ազդարարը «գործ տվողն է», և դա հայեցի չէ: 24 տոկոսը չի հավատում, որ որևէ բան կփոխվի: 26 տոկոսը համարում է, որ մարդիկ վերջապես կկարողանան ազատորեն պատռել կոռուպցիոներների դիմակները: Իսկ հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 44 տոկոսը համարում է մինչև ռեժիմի վերջը չտան, ոչ մի ազդարար չի փրկի:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ օրաթերթ»
23.06.2017