Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանները բանակցում են Ճաճոյի Էդոյի սպանված որդու երեխաների հետ աշխատելու ուղղությամբ

Հունիս 23,2017 22:33
atrchanak

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը բանակցում է քննչական կոմիտեի հետ, որ հնարավորություն ունենան աշխատել մայիսի 25-ին՝ Վանաձորում կնոջ կողմից սպանված քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդու երեխաների հետ:

Հիշեցնենք, որ սպանվածի կինը՝ Լիանա Կ.-ն, հայտարարել է, որ դեպքի օրը ամուսնու հետ վիճաբանության ժամանակ, ամուսնու մոտ գտնվող ատրճանակից, ինքն է կրակոցներ արձակել նրա ուղղությամբ և սպանել: Վերջինս ձերբակալվել էր, ավելի ուշ ազատ արձակվել՝ ստորագրությամբ չհեռանալու պայմանով:

Ըստ Զարուհի Հովհաննիսյանի՝ Լիաննան այժմ տանն է, երեխաների հետ. «Փորձել ենք աշխատել կնոջ ու երեխայի հետ դեռեւս բանակցային գործընթացում ենք, ամեն ինչանում ենք, որ մեր մասնագետները կարողանան աշխատել, որովհետեւ լուրջ ցնցում է  տեղի ունեցել»:

Հիշեցնենք, որ Զարուհի Հովհաննիսյանն ավելի վաղ ասել էր, որ ամենայն հավանականությամբ, երեխաները ականատես են եղել դեպքին, որովհետեւ, երբ ոստիկանները մտել են տուն, երեխաներից փոքրը, որը հիվանդ է, ահավոր վիճակում է եղել:

«Ակնհայտ է, որ ինքնապաշտպանություն է եղել, եւ մեր փորձից ելնելով՝ կանանց մոտ նման դեպքեր շատ են լինում, երբ նրանք պահի տակ, դիմում են ինքնապաշտպանության կամ ինքնապաշտպանության միտք են ունենում, ցավոք, այս դեպքն ավարտվեց հանցագործությամբ, չլիներ ատրճանակը, գուցե հրման ձեւով ինքնապաշտպանության դիմեր»,- հավելեց իրավապաշտպանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930