Նաիրա Զոհրաբյանի տպավորությամբ մեր իշխանությունները պատրաստ չէին դեսպան Պյոտր Սվիտալսկիի հայտարարություններին.
«Այլ հարց է, որ մենք սովոր ենք ունենալ դեսպաններ ընդամենը գալըչկայի համար, ովքեր շատ դեպքերում մտնում են հանցավոր չակերտավոր համաձայնության տարբեր նախարարների հետ, տարբեր գրանտային ծրագրեր են իրականացնում ատկատի մեխանիզմներով: Հիմա էս մեկն էլ էդպիսի դեսպան չէ»,- ասում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Պյոտր Սվիտալսկին չի ուզում թղթերով պայքարել կոռուպցիայի դեմ, նա միշտ խոսում է ըստ էության: Եվ այնպես չէ, որ մեր պետության արատների մասին խոսելով ինքը նորություններ էր ասում.
«Գաղտնի՞ք է, որ տարբեր գործատուներ ուղղակիորեն նվաստացնում են իրենց աշխատողներին»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+» ռադիոկայանի կայքում: