ՀՀ զինված ուժերի տոնացույցում հունիսի 23-ը նշվում է որպես Թիկունքի օր:
ՀՀ զինված ուժերի թիկունքային ծառայության կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 23-ին անցկացվել է հանդիսավոր նիստ, որին մասնակցել են անցած 25 տարիներին թիկունքային ստորաբաժանումները ղեկավարած և ծառայության ձևավորմանն ու կայացմանը մասնակցած զինվորականները:
Տոնի առթիվ թիկունքայիններին շնորհավորել և թիկունքային ծառայության նշանակությունը զինված ուժերի մարտունակության ապահովման գործում մեկ անգամ ևս ընդգծել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
ՀՀ զինված ուժերի թիկունքի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:
ՀՀ Պաշտպանության նախարարություն