Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանը Սիրիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամներին հրավիրել է Հայաստան

Հունիս 23,2017 20:03

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին:

Խորհրդարանի ղեկավարը ողջունել է Իսսամ Նայալին Ազգային ժողովում եւ իր մտահոգությունը հայտնել Սիրիայում առկա իրավիճակի վերաբերյալ:
ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության հետեւանքով Սիրայում ապաստանած հայերի եւ հետագայում սիրիահայ համայնքի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի համար: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ երախտապարտ հայ ժողովուրդը մշտապես պատրաստ է օգնել Սիրիայի բարեկամ ժողովրդին:

Արա Բաբլոյանը, անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին, նշել է, որ որոշ երկրների գործունեությունը եւ դրա հետեւանքները պիտի լինեն Եվրոպայի ու ողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրության կենտրոնում:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը եւ խոսել նորընտիր խորհրդարանում Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ձեւավորման մասին: Արա Բաբլոյանը Սիրիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամներին հրավիրել է Հայաստան:

Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պարոն Նայալը շնորհավորել է նաեւ հայ ժողովրդին՝ արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման առթիվ, որի ականատեսն են եղել այդ օրերին Հայաստան ժամանած միջազգային դիտորդները:

Ժամանակավոր հավատարմատարը ՀՀ Ազգային ժողովի նախագահին ներկայացրել է Սիրիայում տիրող իրավիճակը եւ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, ինչպես նաեւ սիրիահայ համայնքին ճգնաժամի ընթացքում սիրիացի ժողովրդին սատարելու համար:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցին՝ Իսսամ Նայալը նշել է, որ Թուրքիան հիմա էլ նույն քաղաքականությունը վարում է սիրիացի ժողովրդի նկատմամբ՝ շարունակելով իր ոճրագործությունները Սիրիայում:
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը մաղթել է Սիրիայի բարեկամ ժողովրդին խաղաղության վերահաստատում, իրավիճակի կայունացում եւ բարեկեցություն:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930