Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանին ներկայացված բողոքի քննարկման արդյունքում զորակոչիկը ստացել է տարկետում

Հունիս 23,2017 18:35

Զորակոչիկի հայրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով տեղեկացրել է, որ 2015 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ իր որդու մոտ  ախտորոշվել է հիվանդություն, և նա առողջական վիճակի պատճառով Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշմամբ ստացել է տարկետում` մինչև մեկ տարի ժամկետով: 2016 թվականին մեկ այլ բժշկական հաստատությունում ախտորոշվելուց հետո, դիմումատուի  պնդմամբ, պարզ է դարձել, որ որդու հիվանդությունը դրական փոփոխության չի ենթարկվել: Ավելին՝ նրա մոտ առկա համապատասխան գոյացությունն ավելի է մեծացել: Սակայն 2016 թվականի դեկտեմբերին Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից զորակոչիկը պիտանի է ճանաչվել զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում 2017 թվականի ընթացքում զորակոչիկը երկու անգամ ներկայացվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը: Դրանից բացի, բժշկական հետազոտության է ենթարկվել քաղաքացիական բժշկական հաստատությունում և Երևանի կայազորային զինվորական հոսպիտալում:

Նշված հետազոտությունների արդյունքում զորակոչիկը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի հիմքով ստացել է տարկետման իրավունք:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930