Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» պահանջները հեղհեղուկ էին» (Տեսանյութ)

Հունիս 23,2017 17:25

«Սասնա ծռերի» պահանջները հեղհեղուկ էին: Մի կողմից ասվում էր, որ արցախյան ճակատում դավաճանական գործընթացներ են գնում, մյուս կողմից էլ, թե ինչի է հասցրել իշխանության քաղաքականությունը»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր կազմակերպված «Հուլիսյան ճգնաժամից մեկ տարի անց. ապստամբության իրավունքի և բռնության սահմանները» քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց իրավագետ Արտաշես Խալաթյանը:

Նրա խոսքով՝ հստակ չէր, թե «Սասնա ծռերն» ինչ պահանջներ էին առաջադրում. «Ապստամբությունը քաղաքական դասի արմատական փոփոխություն է ենթադրում, որը գաղափարական հենք պետք է ունենա: Ապստամբություն ձեռնարկողն էլ լեգիտիմություն պետք է ունենա հասարակության շրջանում»:

Քաղաքացիական ակտիվիստ Վահե Գեւորգյանն էլ իր հերթին համոզմունք հայտնեց՝ քաղաքացին կարող է մասնակցել զինված գործողության, կամ ոչ, բայց իրավունք չունի մեղադրել նման գործողության դիմածներին. «Իշխանության վրա իրավական ազդեցության լծակներ չկան, իշխանությունները Մարտի 1-ի սպանվածների գնով են եկել իշխանության: Այլ ճանապարհ չի մնում, քան տեսանք այն, ինչ եղավ մեկ տարի առաջ՝ հուլիսին»:

Քաղաքագետ Արա Պապյանն էլ իշխանություններին կոչ հղեց. «Մի ստեղծեք ձեր համար խնդիրներ, ժողովրդին վերադարձրեք իշխանությունը, այլապես արտագաղթը կահագնանա: Հիշեք՝ հուլիսյան դեպքերի ժամանակ BBC-ի հարցախույզը երեւանյան փողոցներում. նրանք չկարողացան մեկ հոգու գտնել, որը կդատապարտեր երեւույթը: Դա դիտվեց որպես ճարահատյալ քայլ»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930