«Դրդապատճառները քաղաքական էին, դա ուղղակի խանութի թալան չէր: Այդ ամենը վատ կառավարման եւ ապրիլյան պատերազմի հետեւանք էր»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր կազմակերպված «Հուլիսյան ճգնաժամից մեկ տարի անց. ապստամբության իրավունքի և բռնության սահմանները» քննարկման ժամանակ խոսելով «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման մասին, ասաց «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
Նրա բնորոշմամբ՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց՝ շատ խնդիրներ արդարացվում էին պատերազմող երկիր լինելու հանգամանքով, մինչդեռ փորձը ցույց տվեց, որ ավելի մեծ խնդիրներ կան՝ իրավունքների հավասարություն, տնտեսական մրցակցություն:
«Ապրիլից հետո պետք է քայլեր արվեին, որպեսզի ժողովուրդը հասկանար՝ իշխող կուսակցությունն ուզում է փոփոխություններ իրականացնել, բայց դրանք չեղան: Իշխող կուսակցությունը պատրաստ չէ զիջել իշխանությունը»,-նկատեց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ