Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրեցիների հումորը՝ իր նախընտրական կարգախոսը մոռացած ՀՀԿ-ի մասին (Ֆոտոշարք)

Հունիս 23,2017 16:58

23 միլիոն եվրո «ընտրակաշառքին» սպասող գյումրեցիները, հույսները կորցնելով, որ այն երբևէ տեղ կհասնի ու իրենց քաղաքի քարուքանդ, ցեխակոլոլ փողոցները կասֆալտապատվեն, սկսել են յուրատեսակ ձևով իրենց վերաբերմունքն արտահայտել կառավարության, մասնավորապես իշխող ՀՀԿ-ի նկատմամբ։

Օրինակ՝ քաղաքի ակտիվիստներից մեկը՝ դասախոս Տիգրան Պետրոսյանը, տեսնելով, որ ավտոկայարանից դեպի կենտրոնական հրապարակ տանող հատվածն ամիսներ շարունակ թաղված է ցեխոտ ջրափոսերի մեջ ու ոչ մի աշխատանք չի տարվում, որոշել է գրառում թողնել հենց փողոցի մեջտեղում ու իշխող կուսակցությանը՝ ՀՀԿ-ին հիշեցնել իր նախընտրական խոստումը։

ՀՀԿ-ի «Անվտանգություն ու առաջընթաց» կարգախոսը փակցնելով փողոցում տեղադրված աթոռի վրա ու փոսերը լուսանկարելով՝ գյումրեցի մտավորականը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկ ամսից ավել անցնում էի Գյումրիի ավտոկայարանից դեպի հրապարակ տանող Շահումյան փողոցի սկզբնամասում գտնվող այս խորը ջրափոսերի և դրանց մեջ չընկնելու համար հարևանությամբ ապրող մարդկանց կողմից դրված աթոռախմբի մնացորդների կողքով և զգում էի, որ այդ կոմպոզիցիային վերնագիր էր պակասում…» ։

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից երկու օր առաջ՝ 2015 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ նախագահ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, նախագահական հրավիրելով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, խոստացել էր հաստատել 23 միլիոն եվրոյի վարկը՝ Գյումրու փողոցաշինության ու լուսավորության համար:

Այս խոստումը գյումրեցիների մոտ ընկալվեց որպես «սահմանադրական հանրաքվեի ընտրակաշառք», որը, սակայն, այդպես էլ տեղ չի հասնում։ Ու չնայած վերջին շրջանում փորձագետներն անընդմեջ Գյումրի են գնում-գալիս՝ քննարկումներ կազմակերպելով, սակայն սայլը տեղից չի շարժվում, ինչպես տեսնում եք, գյումրեցիները փողոցի մեջտեղում աթոռ են տեղադրում՝ ցեխաջրերի մեջ «չխեղդվելու» համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930