ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գեւորգ Կոստանյանը հիշում է, որ ինքը ժամանակին հայտարարել էր, որ եթե ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռերը վայր դնեն զենքը, ապա նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվի: Այսօր նա պնդում է, որ ժամանակին իրեն սխալ են մեջբերել. «Հանցագործություն կատարած անձինք, եթե իրենց արարքներում այլ հանցակազմ չի պարունակում, ապա այդ շենքեր շինություններ ազատելու, կամ պատանդներ ազատ արձակելու դեպքում քրեական պատասխանատվության չեն ենթարկվում»:
Նախկին գլխավոր դատախազը չի բացառում, որ շենք գրաված եւ պատանդ վերցրած մարդիկ կարող են խոշտանգել իրենց զոհերին, հետո բաց թողնել: Փաստ է, որ ծռերը ոչ մեկին չեն խոշտանգել, փոխարենը նրանցից երկուսն, ըստ մեղադրանքի, պատասխանատու են երկու սպանության համար, մյուսներն, ըստ նախկին գլխավոր դատախազի նախկինում արված հավաստիացումների, պետք է որ ազատ արձակվեին. «Փաստաբաններն արդեն կարող են բարձրացնել այդ հարցը, թե ինչի, եթե իրենք գտնում են, որ այդ անձանց արարքներում այլ հանցակազմի տարրեր չկան, ինչու նրանց նկատմամբ քրեական հետապնդումն այդ մասով չի դադարեցվում»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
օրինական տարրական տրամաբանութեան նշո՛յլ մը իսկ չկայ, այս խօսքերուն մէջ
նորաստեղծ, տակաւին կազմութեան ընթացքի մէջ երկիր է, այդտեղ ամէն անձ ինչ որ ուզէ, ինչ որ իր «մտքից» կամ աւելի ճիշդ երեւակայութիւնից անցնի, ներկայացնում է որպէս հիմնաւորուած հաստատում.
խոշո՜ր տիտղոսներով վկայականներու համար, յատուկ սեղանիկ մը կայ Վերնիսաժում
ոհ, եւ այո, ամէն մարդ փորձագէտ է…
ամէն մէկը, մի քանի նիւթերում անշուշտ…