Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը վստահեցնում է՝ Հայաստանում արհեստական մենաշնորհներ չկան (Տեսանյութ)

Հունիս 23,2017 15:07

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարած Հայաստանում էներգետիկայի բնագավառում 8 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի մասին այսօր լրագրողները կառավարության նիստից հետո հետաքրքրվեցին ներդրումների եւ տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանից: Վերջինս հրաժարվեց պատասխանել, պատճառաբանելով, թե հարցի հասցեատերը էներգետիկայի նախարարությունն է: Դիտարկմանը, որ ինքը ղեկավարում է նաեւ ներդրումային ոլորտն ընդգրկող գերատեսչությունը, Կարայանը կրկին հրաժարվեց պատասխանել:

Հիշեցնենք, որ դեսպանը նաեւ հույս էր հայտնել, որ Հայաստանի իշխանություններն այդ ներդրումների համար կստեղծեն հավասար պայմաններ: Այս առնչությամբ էլ նախարարն ասաց, որ ներդրումային հավասար պայմաններ կան Հայաստանում. «Դա այն գործընթացն է, որ մենք անընդհատ հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու համար քայլեր ենք ձեռնարկում»:

Արդյոք Հայաստանում մենաշնորհներ չկան. Այս հարցին ի պատասխան էլ Կարայանն ասաց. «Եթե հանենք բնական մենաշնորհները, ապա վստահաբար կարող եմ ասել՝ այո»:

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, ըստ որի ԵՄ երկրներից ներդրումներ չեն լինում, միայն ԵԱՏՄ երկրների ուղղությամբ է աշխատում կառավարությունը, եւ վարչապետն էլ իր պաշտոնավարման ընթացքում երբեք ԵՄ երկրներ չի այցելել, պարոն Կարայանն այսպես արձագանքեց. «Դա դեռ ոչինչ չի նշանակում, մենք լուսաբանել ենք, որ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել եւ բազմաթիվ գործընկերներ եվրոպական երկրներից այցելել են Հայաստան, մի քանի օր առաջ Ֆրանսիայի մեր գործընկերներն էին, որ ներդրումներ… թեթեւ արդյունաբերության ոլորտում, եւ պատվերներ կիջեցնեն»:

Մանրամասն՝ տեսանյութում  

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930