Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվում են համաշխարհային խաղաղության տեղական արմատները

Հունիս 23,2017 14:59

2017թ. հունիսի 23-ին Եվրասիա միջազգային համալսարանում տրվեց «Համաշխարհային խաղաղությանտեղական արմատները» թեմայով երկօրյա գիտաժողովի մեկնարկը: Համաժողովը կազմակերպել են Եվրասիահամագործակցություն հիմնադրամը (ՀՀ), Սթոնհիլ համալսարանը (ԱՄՆ) և Եվրասիա միջազգային համալսարանը(ՀՀ) համատեղ:

Համաշխարհային խաղաղության վերաբերյալ երիտասարդական միջազգային երկրորդ գիտաժողովը նպատակունի կատարել հակասական և գրեթե անհամատեղելի միտումների վերաբերյալ վերլուծություններ ևբացահայտումներ, ինչպես նաև ստեղծել երկխոսության հարթակ քաղաքական նույն խնդիրը միավորող երկրների ներկայացուցիչների միջև:

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԵՄՀ ռեկտոր, պրոֆեսոր՝ Սուրեն Օհանյանը, ԱՄՆ-իՍթոնհիլ համալսարանի վաստակավոր պրոֆեսորներ՝ Ռիչարդ Ֆինեգանը և Աննա Օհանյանը, ԱՄՆ-ի միջազգայինզարգացման գործակալության երևանյան գրասենյակի (USAID) ղեկավար՝ Դեբորա Գրիզերը, Եվրասիահամագործակցություն հիմնադրամի ներկայացուցիչ, դոցենտ՝ Վազգեն Կարապետյանը, ինչպես նաև Նիկալայ ՄայքլԿաչոն, ով ներկայացնում էր Վիսկոնսին-Միլուոկի համալսարանը (ԱՄՆ) և Եվրասիա միջազգային համալսարանը (ՀՀ):

Ողջունելով ներկաներին` ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը շեշտեց գիտաժողովի կարևորությունն ու ամենամյամիտումը, նշելով, որ. «Ցանկացած տեղական կոնֆլիկտ մեծ պոտենցիալ ունի վերածվելու գլոբալ, մեծ խնդրի: Եվայսպիսի գիտաժողովները նպատակ ունեն ժամանակին բացահայտել նման խնդիրները և դրանց լուծման համարուղիներ որոնել»:

Բացման խոսքով հանդես եկավ նաև Ռիչարդ Ֆինեգանը: Բանախոսը հատկապես շեշտեց Learning Inside Out ծրագրի կարևորությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս ուսանողներին տարբեր հասարակական կազմակերպություններում պրակտիկաներ անցնելուն և հետազոտություններ կատարելուն: Խոսքի ավարտին Ռիչարդ Ֆինեգանը նշեց, որ հպարտ է Սթոնհիլ համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի համագործակցության արդյունքներով:

ԱՄՆ-ի Սթոնհիլ համալսարանի պրոֆեսոր Աննա Օհանյանը ներկայացրեց խնդրի կարևորությունը և գիտաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը տարածաշրջանում: 21-րդ դարը արդարացիորեն համարելով կենտրոնախույս համաշխարհային քաղաքականության ժամանակաշրջան։ Աննա Օհանյանը կարևորեց խնդրի միջազգայնացման հարցը և համալսարանների համագործակցությունը:

ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության երևանյան գրասենյակի (USAID) ղեկավար Դեբորա Գրիզերը մանրամասն անդրադարձ կատարեց խնդրի պատմությանն ու արդիականությանը, ներկայացրեց տարբեր երկրներում իր ունեցած փորձը և կատարեց մի շարք հետաքրքիր բացահայտումներ. զուգահեռներ անցկացրեց Աֆրիկյան երկրների և ԱՄՆ-ի միջև՝ անդրադառնալով և՛ կրթական, և՛ տնտեսական, և՛ քաղաքական ոլորտներում ընթացող զարգացումներին: Ելույթի ավարտին Դեբորա Գրիզերը ողջունեց հատկապես երիտասարդների մասնակցությունը այս գիտաժողովին և կոչ արեց լինել համբերատար, համառ ու երբեք չնահանջել, քանի որ համաշխարհային խաղաղության զարգացումները թեև ընթանում են դանդաղ, սակայն արդյունքները ոգևորիչ են:

Վազգեն Կարապետյանը ներկաներին ողջունեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի անունից: Թեմայի շուրջ արտահայտելով իր կարծիքը բանախոսը նշեց, որ այսպիսի գիտաժողովները նոր գիտելիքի ստացման և տարբեր երկրների միջև պրոֆեսիոնալ երկխոսության հարթակի ստեղծման հրաշալի հնարավորություն են:

Ներկաներին ողջունեց և իր երախտագիտությունը հայտնեց կազմակերպիչներին նաև Նիկալայ Մայքլ Կաչոն: Ով նույնպես կարևորեց գիտաժողովին հատկապես երիտասարդ-հետազոտողների մասնակցությունը:

Գիտաժողովը ԵՄՀ-ում կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ և ամենամյա դառնալու միտում ունի:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930