Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն խաբեց իր ընտրողին՝ խաղից հանելով վարչապետին եւ բերելով Սերժ Սարգսյանին». Գեւորգ Գորգիսյան. (տեսանյութ)

Հունիս 23,2017 13:23

ԱԺ «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում անդրադարձավ ԱԺ-ում երեկ կառավարության ծրագրի քննարկմանը, որի ժամանակ բարձրացվեց 2018թ.-ին ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի՝ պաշտոնում մնալ-չմնալու հարցը:

«ՀՀԿ-ն շեշտում է, որ ժողովրդի վստահությունն է վայելում, բայց քարոզարշավը կառուցված էր վարչապետի անձի շուրջ: Կարելի է ասել՝ նա է վայելում ժողովրդի վստահությունը, ոչ թե ՀՀԿ-ն: Հիմա փաստացի ՀՀԿ-ն խաբել է իր ընտրողին՝ խաղից հանելով վարչապետին եւ բերելով Սերժ Սարգսյանին, որը չի վայելում ժողովրդի համակրանքը»,-համոզմունք հայտնեց Գեւորգ Գորգիսյանը:

Նա նկատեց, որ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ միջին տարիքի կանայք «սիմպատիայի» հաշվին են ձայն տվել Կարեն Կարապետյանին՝ հույս ունենալով, որ նա ինչ-որ բան է փոխելու, բայց, փաստորեն, Գորգիսյանի բնորոշմամբ, նա խաղալիք էր ՀՀԿ-ի համար. «Նա այս ընթացքում ոչինչ չի արել, որովհետեւ ՀՀԿ-ի դրածոն էր, իսկ ՀՀԿ-ն մտադիր չէ երկիրը զարգացնել: Երեկ մենք առնվազն պարզեցինք՝ ո՞վ է գլխավոր խաղացողը, որի դեմ մենք պայքարելու ենք, եւ դա ցույց տվեցինք ժողովրդին»:

Պատգամավորի բնորոշմամբ՝ Սերժ Սարգսյանը մտադիր չէ հեռանալ. «Սահմանադրության փոփոխությունը նրա վերարտադրման խնդիրն էր լուծում: Մենք էլ շարունակելու ենք մեր աշխատանքը՝ փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930