Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մնացական Պարակշիևը հեռացվել է «Երկիր Ծիրանի» կուսակցությունից, նրան եւ Հայկ Պետրոսյանին անվստահություն են հայտնել ու հրաժարականը պահանջել

Հունիս 23,2017 13:07

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը տարածել է փաստաթղթեր՝  Մնացական Պարակշիևին և Հայկ Պետրոսյանին անվստահություն հայտնելու, նաեւ Պարակշիևին «Երկիր Ծիրանի» կուսակցությունից հեռացնելու հիմքերի վերաբերյալ:

Զեկույցում մասնավորապես ասված է. «Հիմք ընդունելով` «Երկիր Ծիրանի» կուսակցության Կանանց խորհրդի բողոքը` Կուսակցության Ժողովը 17.06.2017 թվականին անցկացրել է ընդլայնված նիստ, որի ժամանակ քննության է առել Մնացական Պարակշիևի և Հայկ Պետրոսյանի վարքագիծը` նրանց կողմից դրսևորված անգործությունը (քաղաքական կամքի բացակայությունը, հանրային շահի առաջնայնության ստորադասումը և անբարեխիղճ լինելը):

Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը հանդես են եկել հայտարարություններով` պնդելով, որ իրենց չի հետաքրքրում Կուսակցության ծրագիրը, գաղափարախոսությունը և սկզբունքները, իրենք չեն պատրաստվում այն կյանքի կոչել և չեն կարող թիմային աշխատանքի մասնակից լինել: Ի

սկ նախապես ստանձնած պարտավորությունների չկատարման վերաբերյալ հայտնել են, որ չեն կարող իրականացնել, քանի որ համապատասխան ժամանակ, պատրաստվածություն, փորձ և հմտություններ չունեն:

Նիստը ավարտվելուց հետո ընդունվել է որոշում (տես`«Երկիր Ծիրանի» կուսակցության ընդլայնված նիստի Որոշումը 17.06.2017 թվական) Մնացական Պարակշիևին և Հայկ Պետրոսյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ` նրանց տալով հնարավորություն մինչև հաջորդ օրվա ավարտ` ներկայացնել լիազորություններից հրաժարման վերաբերյալ հայտարարություն, միևնույն ժամանակ նրանց զգուշացնելով, որ Կուսակցության առաջարկը նրանց կողմից անտեսելու պարագայում, հրապարակվելու է նրանց նկատմամբ անվստահություն հայտնելու որոշումը:

Զեկույցում նաեւ նշված է. «2017 թվականի հունիսի 16-ին,  Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ նիստը` երևանցիների համար կարևոր հարցերի վերաբերյալ խիստ հագեցած օրակարգով «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դիտարկել էր, որպես կարևոր պայքարի հարթակ և իր Երևանի ավագանու անդամներին գործուղել էր այդ նիստին: «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու անդամները, ովքեր ստանձնել էին պարտականություն (տես` 07.06.2017 թվականի պարտավորությունների ստանձնման հուշագիր, 15.06.2017 «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու խմբակցության նիստի արձանագրություն, 15.06.2017 «Երկիր Ծիրանի» կուսակցության Ժողովի արձանագրություն) իրենց ելույթներով և հարցերով, թիմային աշխատանքի ներքո բարձրաձայնել երևանցիներին հուզող խնդիրները և ներկայացնել հարցերի լուծման համար պահանջներ, Մնացական Պարակշիևի և Հայկ Պետրոսյանի անգործության դրսևորման պատճառով պատշաճ չեն կարողացել իրականացնել»:

Կոնկրետ Մնացական Պարակշիևի գործողությունների (անգործության) նկարագրություն և գնահատականը տրվել է այսպես. «2017 թվականի հունիսի 16-ին,  Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու անդամ Մնացական Պարակշիևը հրաժարվել է կատարել ստանձնած պարտականությունները` հավատարիմ մնալ «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրին, գաղափարախոսությանը և սկզբունքներին:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մնացական Պարակշիևը 2017 թվականի հունիսի 16-ին,  Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ նիստում ականատեսը լինելով`

նիստի ընթացակարգի կոպիտ խախտումներին, այդ թվում նաև նիստի հրապարակայնության սկզբունքի խախտմանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության կին անդամների նկատմամբ խտրական դրսևորումներին, խտրականության ընդգծմանը և երևանցիների համար կարևոր նշանակություն ունեցող հարցերն առանց համապատասխան հանրային քննարկումների` արագացված կարգով որոշումների ընդունման վերաբերյալ հայտարարություններով հանդես չգալը, կարծիք չհայտնելը, հանրությանը չտեղեկացնելը քննարկվող հարցերի կոռուպցիոն ռիսկերի և չարաշահումների վերաբերյալ
փաստում է Մնացական Պարակշիևի կողմից քաղաքական կամքի բացակայության, հանրային շահի առաջնայնությունը ստորադասելու և բարեխիղճ չլինելու մասին,

«Երկիր Ծիրանի» կուսակցության ընդլայնված ժողովի ժամանակ Մնացական Պարակշիևի կողմից հայտարարությունը (տես` 17.06.2017 թվականի ընդլայնված ժողովի նիստի արձանագրություն), որ «նա դուրս է գալիս և Կուսակցության Ժողովից, և Երևանի ավագանու խմբակցությունից, բայց չի պատրաստվում հրաժարվել «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու լիազորություններից»
փաստում է Մնացական Պարակշիևի կողմից «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրի, «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու ծրագրի և կանոնադրության դրույթների մերժման մասին:

Մնացական Պարակշիևի կողմից թույլ տված «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրի, «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու ծրագրի և կանոնադրության խախտումների հիմնավորում

Այսպես. Մնացական Պարակշիևը դրսևորելով անգործություն խախտել է

«Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրի հետևյալ սկզբունքները.

«Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրի սկզբունք 10`

«Հայաստանի Հանրապետությունից գումարներ եւ նյութական այլ միջոցներ ապօրինի դուրս հանելու եւ հանրային սեփականության ապօրինի օտարման հարցերի վերաբերյալ քննություն իրականացնել»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրի սկզբունք 17`

«Տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսներ ներգրավելու նպատակով խոչընդոտների վերացում»:

Եզրակացությունը հետեւյալն է, որ Երեւանի ավագանիում որոշումները ընդունվել են «իրավունքի գերակայության խախտմամբ, կոռուպցիայի ներքո, կանանց դեմ խտրական մոտեցմամբ, քաղաքական և տնտեսական մենաշնորհային շահից ելնելով, որոնք հակասում են «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրային դրույթներին և «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ծրագրային դրույթներին: Մնացական Պարակշիևը, լիազորված լինելով բարձրաձայնելու «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքական դիրքորոշումը այս հարցերի վերաբերյալ` չի կատարել իր կողմից ստանձնած պարտականությունները, որը հանգեցրել է «Երկիր Ծիրանի» կուսակցության կանոնադրության 2.4 կետի ա) և բ) ենթակետերի խախտման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930