Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շուրջ 40 քրեական գործ քննող դատավորներ հրավիրվում են հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության. «Ժողովուրդ»

Հունիս 23,2017 12:28

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ իրավապահ մարմինները մի նոր քրեական գործ են հարուցել դատական համակարգում առկա խնդիրներից մեկի մասով եւ շուրջ 40 քրեական գործ քննող դատավորներ հրավիրվում են հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության։ Ավելին՝  հայտնի է դարձել, թե մասնավորապես ինչ են բացահայտել իրավապահները, որ քննություն են սկսել եւ հարցաքննության են հրավիրում քրեական գործեր քննող դատավորներին։

Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործեր քննող դատավորները քրեական որեւէ գործով վճիռ են կայացրել եւ, օրինակ, մեղադրյալին ազատազրկման են դատապարտել 3 տարի ժամկետով։ Ըստ էության կայացրած վճռից հետո դատավորը կամ նրա օգնականը պետք է համապատասխան մարմիններին ուղարկեին գրությունը, որ այս կամ այն գործով մեղադրյալը, որը գտնվում է ազատության մեջ, դատարանի որոշմամբ ազատազրկման է դատապարտվել 3 տարի ժամկետով, ուստի անհրաժեշտ է տվյալ անձին կալանավորել եւ տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930