Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ասաց, որ ուզում է անդրադառնալ խորհրդարանի կողմից կառավարության ծրագրի հաստատմանը. «Մենք հայտարարել ենք, որ հստակ գիտենք ինչն է պետք փոխել, մանրամասն` ըստ ոլորտների ձևակերպվել է: Մենք հայտարարել ենք, որ հեշտ ճանապարհ չենք ընտրել, բայց ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է»:
Վարչապետը կոչ արեց «շատ պատասխանատու, ինտենսիվ հանձնարարականները ադապտացնել տեղերում և նույն տեմպով աշխատել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ