Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում նշեց, որ հաշվի առնելով ԱԺ կողմից հաստատված կառավարության նոր ծրագրի իրագործման փուլի մեկնարկը, պետք է մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017-22 թվականների համար կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկ, որտեղ հստակ սահմանված պետք է լինեն կատարման ժամկետները եւ նշված՝ պատասխանատուները: Ցանկում ներառված միջոցառումների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնել տեղեկատվություն:
«Ռեսթարթ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նոր ռեժիմով, մինիմում վեցօրյա աշխատանքային ռեժիմ շաբաթական և ադապտացնում ենք մեր ծրագիրը մեր նախկին միջոցառումներին»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ