Տոկիոյում ավարտվեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Քիչ առաջ պայքարն ավարտեցին գերծանր քաշային տղաները, որտեղ մրցակցությունից դուրս էր Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը: 20-ամյա հայ դյուցազունը թե պոկում, թե հրում վարժություններում մոտեցումները սկսում էր այն ժամանակ, երբ մյուս տասը մրցակիցները պայքարը գործնականում ավարտել էին:
Պոկումում Սիմոնը ցույց տվեց 191 կգ արդյունք (փոքր ոսկի), հրումում երկրորդ մոտեցումով բարձրացրեց 235 (երկրորդ փոքր ոսկին) եւ ապահովեց նաեւ երկամարտի չեմպիոնի տիտղոսը` 426 կգ:
Երրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը գնաց հրում վարժության աշխարհի ռեկորդի, սակայն մի փոքր չբավարարեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ