Տոկիոյում այսօր ավարտվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Եզրափակիչ օրը աղջիկների գերծանր (+90) կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը գերազանց հանդես եկավ: Ճիշտ է, նա մեդալ չնվաճեց, սակայն գրագետ ու վստահ մոտեցումներով հաջող կատարեց բոլոր մոտեցումները:
Արփինեն հրում վարժությունում ցույց տվեց 100 կգ (6-րդ արդյունք), հրումում` 134 կգ, ու շրջանցելով կորեացի եւ ուկրաինացի մրցակիցներին, երկամարտի 234 կիլոգրամով աշխարհում չորրորդը ճանաչվեց այս տարիքային խմբում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ