Լրահոս
Օրվա լրահոսը

Վայք. կար խնդիր, գտնվեց և լուծում

Հունիս 23,2017 14:00

Վեոլիա Ջուրն աշխատում է

Վայք քաղաքը սնող 500 մմ տրամագծով պողպատե ջրատարի վրայի վթարները 12 տարվա պատմություն ունեին: Տեղանքով պայմանավորված` դրանք վերացնելը անընդհատ հետաձգվում էր:

Հունվարից Հայաստանի ջրամատակարարման համակարգերի կառավարումը ստանձնած «Վեոլիա Ջրի» համար դա բացատրություն չէր, եւ ոչ էլ արդարացում: Կա խնդիր, ուրեմն պետք է եւ լուծում գտնվի:

Առավել եւս, որ վթարները փնտրելու վայրը մոտավորապես հայտնի էր. Ջերմուկի խճուղու 29 հասցեից մինչ «Կամուրջ» թաղամասի հարակից տարածք: «Արևելք» տարածաշրջանի տնօրինության «Գոտիավորման խումբը» հատուկ սարքերով` հոսքաչափով և ակվաֆոնով Երևանից օգնության հասան «Վայք» տեղամասի աշխատակիցներին: Տեղում վթարի որոնողական աշխատանքներ սկսվեցին: 5 վայրում հայտնաբերվեցին «գաղտնի» վթարներ:

«Արևելք» տարածաշրջանի փոխտնօրեն Սպարտակ Մկրտչյանը հեռախոսով մեզ պատմեց, որ, ճանապարհի միջպետական նշանակությամբ պայմանավորված, վթարի վերացմանը ձեռնամուխ լինելուց առաջ, պահանջվում էր պատկան մարմիններից շինաշխատանքների թույլտվություն ստանալ: Հաջողվեց: Բայց եւ նույն հանգամանքից ելնելով, հարկ էր գործն անել հնարավորինս արագ: Սկզբում կատարվեցին քանդման աշխատանքներ, հողը բացվեց ու խնդրահարույց կետերը հայտնաբերվեցին: Այնուհետեւ եռակցման միջոցով ջրագծի վթարները վերացվեցին:

Ճիշտ է, վայքեցիները մի ամբողջ օր առանց ջուր մնացին, սակայն նրանք գիտեին, թե դա ինչով է փոխարինվելու. վայրկյանում տնտեսված 25-30 լիտր ջրաքանակ, որը է՛լ ավելի բարելավեց առանց այդ էլ կանոնավոր ջրամատակարարումը քաղաքում:

Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն

«Առավոտ օրաթերթ»

22.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930