Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համապատասխան պայմանների դեպքում մեր օրգանիզմը մշտապես կարող է ինքնավերականգնվել եւ ինքնակատարելագործվել

Հունիս 23,2017 12:30

Գոյություն ունեն բժշկական 180 նեղ մասնագիտություններ, որոնցից յուրաքանչյուրն զբաղվում է օրգանիզմի մի մասնիկի ուսումնասիրմամբ:

Այնինչ, շատ մասնագետներ պնդում են, որ օրգանիզմի որեւէ օրգան առանձին բուժել հնարավոր չէ, քանի որ խախտումը տեղի է ունեցել ամբողջության մեջ, որի բոլոր բաղադրիչները սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ եւ կազմում են ինքնակարգավորվող մի համակարգ:

Մասնագետները համարում են, որ կենսագործունեության համար մարդու օրգանիզմին հարկավոր է օրական 1200-1700 կկալ` կախված մարմնի քաշից: Սակայն, ըստ հետազոտությունների, պարզվել է, որ բնական ապաքինման համակարգին հետեւող մարդուն օրական բավարարում է 250-450 կկալ։ Այդքան կալորիականություն պարունակող սնունդ ընդունող մարդիկ ակտիվ աշխատանքի ընթացքում ոչ միայն չեն նիհարում, այլ ընդհակառակը` ավելացնում են իրենց քաշը։

Մարդը շրջապատող բնության հետ միասնություն կազմող ինքնակարգավորվող մի համակարգ է` բնության բարձրագույն ռեսուրսը։ Ռուս ֆիզիոլոգ, հոգեբան, նյարդաբան, ռուսական խոշորագույն ֆիզիոլոգիական դպրոցի հիմնադիր Իվան Պետրովիչ Պավլովն ասել է, թե մարդու կենտրոնական նյարդային համակարգի հարմարվողական ունակությունը թույլ է տալիս, որ օրգանիզմը ոչ միայն մշտապես ինքնավերականգնվի, այլեւ ինքնակատարելագործվի, միայն թե պայմաններ ստեղծվեն: Այդ խնդրի իրականացման համար, մասնագետները խորհուրդ են տալիս մարդկանց մեջ սերմանել բարձր պատասխանատվության զգացում` իրենց եւ հասարակության առողջության հանդեպ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ օրաթերթ»

22.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930