Ադրբեջանի տարածքում հայտնված Զավեն Կարապետյանի մասին մեր հրապարակումները համացանցում արձագանքներ են գտել: Երիտասարդ մի աղջիկ մեզ գրել է, որ տեսնելով Զ. Կարապետյանի լուսանկարը՝ ճանաչել է այն մարդուն, ով մոտ 10 տարի առաջ Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի Աթան գյուղում իր պապի անասուններն է պահել:
Աղջիկը հայտնում է, որ Զավենը ժայռերից թռչելով՝ իրեն վնասում էր, դրանից հետո ասում էր՝ տեսա՞ք, թե ինչ արեցին ինձ: Աղջկա խոսքերով՝ Զ. Կարապետյանը ժամերով նայել է մի կետի, նաեւ ագրեսիվ վարք դրսեւորել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ