Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցանկալի երեխան կարող է դառնում է պրեզիդենտ»․ Շիրակում նվազել է ծնելիությունը

Հունիս 22,2017 22:20

Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե այս տարի ծնելիության ի՞նչ ցուցանիշ է արձանագրվել Շիրակի մարզում։

Հովհաննես Հովհաննիսյանի տեղեկացմամբ, 145-ով պակասել է ծնունդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ։ Մեր հարցին՝ կա՞ն որոշակի ուսումնասիրություններ, թե ինչո՞ւ է նվազում ծնունդներ թիվը, մարզպետարանի պաշտոնյան ասաց, որ պատճառները հիմնականում սոցիալական են։

«Խիստ պլանավորվել է, ընտանիքը երբեք չպետք է պլանավորել, ամենավատ բանն է, որ մենք արտասահմանից ընդօրինակում ենք, ինչո՞ւ ես պլանավորում։ Անցանկալի երեխա․․․Ո՞վ է ասում, որ այդ երեխան անցանկալի է, կարող է այդ անցանկալի երեխան դառնում է պրեզիդենտ, մինիստր, դառնում է համար առաջին գիտնականը, դառնում է շախմատիստ։ Հասկանում եմ, որ սոցիալական պայմաններն անմիջականորեն կապված են այս հարցի հետ, եթե պայմանները լավանան, ծնունդները կավելանան, երեխաներ պահելը դժվար է, աշխատատեղեր չկան, բայց պիտի օգնեն, աշխատատեղեր ստեղծեն, քանի որ հենց այդ նույն աշխատատեղերում են մարդիկ կարողանում իրար հետ շփվել, սիրահարվել ու ամուսնանալ։

Այնպիսի վիճակ է հիմա Շիրակի մարզում, որ ամեն մեկն իր տան մեջ խխունջի նման քաշվել է, շփման միակ ճանապարհը դարձել է ֆեյսբուքը, սա էլ իր սահմանափակումներն ունի, հո՞ չեն կարող բոլորը ֆեյսբուքով ամուսնանալ․․․»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930